Ավելի քան 8 տարի զբաղվում եմ թվային հարթակների մոնետիզացիայով՝ համագործակցելով ByteDance TikTok և YouTube համակարգերի հետ։ Օգնում եմ Հայաստանի կոնտենտ ստեղծողներին բացահայտել եկամտի նոր հնարավորություններ՝ ստանալով շահույթ ոչ միայն գովազդային համագործակցություններից, այլև հարթակների պաշտոնական մոնետիզացիայի ծրագրերից։ Իմ նպատակն է, որպեսզի որակյալ կոնտենտը դառնա կայուն և երկարաժամկետ եկամտի աղբյուր։